Շաբաթ, 20.04.2024, 14:14Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Մայիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Մեր հարցումները

ՈՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՃՆ ԵՔ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ?
Բոլոր պատասխանները: 442

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Մայիս » 25 » ՅՈւՆԵՍԿO–ն Շիրակացու 1400–ամյակն ընդգրկել է իր նշանավոր անձանց տարեդարձների ցանկում
15:20
ՅՈւՆԵՍԿO–ն Շիրակացու 1400–ամյակն ընդգրկել է իր նշանավոր անձանց տարեդարձների ցանկում
ՅՈւՆԵՍԿO–ն Շիրակացու 1400–ամյակն ընդգրկել է իր նշանավոր անձանց տարեդարձների ցանկումԱյս տարի ՅՈւՆԵՍԿO-ն նշանավոր անձանց տարեդարձների թվում ընդգրկել է նաև Անանիա Շիրակացու 1400-ամյակը (այդ ցանկում են նաև Մեսրոպ Մաշտոցի 1650 և Սայաթ-Նովայի 300-ամյակները), այս մասին տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը: 

Փիլիսոփա, մաթեմատիկոս, տիեզերագետ, տոմարագետ, Հայաստանում ճշգրիտ գիտությունների և բնագիտության հիմնադիր Անանիա Շիրակացին ծնվել է 612թ.: Նա հայ միջնադարի խոշորագույն գիտնականն է, ում գիտական ժառանգությունը զգալի ազդեցություն է ունեցել հայ բնագիտական մտքի հետագա զարգացման վրա: Գիտնականը մահացել է 685թ.: 

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Անանիա Շիրակացու 1400-ամյա հոբելյանի տոնակատարությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրավված են ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ արտաքին գործերի և այլ նախարարություններ և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան: 

Հոբելյանական միջոցառումների ցանկում կարևորագույնը կլինի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 24-28-ին նախատեսվող «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովը, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը: 

Նույնպես Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 15-23-ին կկազմակերպվի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, տարվա ընթացքում կիրականացվի Հայաստանի պատմա-աստղագիտական ժառանգության ուսումնասիրություն և համակարգում, կհրատարակվեն մի շարք գրքեր: 

ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» հանդեսի մի համարն ամբողջովին նվիրվելու է Անանիա Շիրակացուն, իրականացվելու են նաև Շիրակացու թվային շտեմարանի և կայքի ստեղծում, հասարակությանը Շիրակացու աշխատանքներին ծանոթացնելու նպատակով մի շարք հանդիպումներ դպրոցներում ու բուհերում, ինչպես նաև այլ միջոցառումներ: 

Միջոցառումների մեջ ակտիվորեն ներգրավված են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը, Շիրակացու անվան ճեմարանը և այլ կազմակերպություններ: 

Աղբյուրը՝ tert.am

Просмотров: 567 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է