Հինգշաբթի, 02.05.2024, 00:28Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Մեր հարցումները

ԸՍՏ ՁԵԶ ՈՎ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2013 -ՈՒՄ ?
Բոլոր պատասխանները: 503

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Օգոստոս » 26 » Հրաբուխ
17:52
Հրաբուխ

Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։

[խմբագրել]Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և  փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վեևածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։

Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտրոնական (կոնաձև կամ վահանանման, գագաթային մասերում՝ խառնարաններով) և ճեղքային (առաջացնում են ձգված, տարած․ լավային հոսքեր, ծածկոցներ) հրաբուխներ։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտավիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են․ գործող հրաբուխ (մշտական կամ պարբ․ ակտիվության), հանգած հրաբուխ (գործել են ոչ վաղ երկրաբանական անցյալում, վերջին 3 մլն տարվա ընթացքում), հնահրաբուխներ (գործել են վաղ երկրաբանական անցյալում), բազմածին հրաբուխ (բազմաթիվ ընդմիջումներով գործում կամ գործել են երկար ժամանակ), միածին հրաբուխ (գործել են կարճ ժամանակահատվածում), բարդ հրաբուխ (մի քանի գագաթներով և խառնարաններով), մակաբույծ հրաբուխ (բազմածին հրաբուխի լանջերին տեղաբաշխված միածին հրաբուխ) ևն։

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ ԿամչատկայումՎեզուվը՝ ԻտալիայումՀեկլան՝ Իսլանդիայում,Ֆուձիյաման՝ ՃապոնիայումԿրակատաուն՝ ԻնդոնեզիայումՕրիսաբան՝ ՄեքսիկայումՄաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։

Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ:Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում ԷլբրուսըԿազբեկըՄեծ ու Փոքր Մասիսները։

Հայկական լեռնաշխարհում կան նշված բոլոր տեսակների ավելի քան 1000 հրաբուխ։ Դրանցից գործող են Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են ծծմբային գազերի ու տաք գոլորշու արտավիժումները։ Պայմանականորեն գործող են համարվում նաև Մասիսը և Վայոցսարը։ 189-ին և341-ին Մասիսի և VII-րդ դարում Վայոցսարի գործելու մասին կան գրավոր հիշատակություններ (Հակոբ ՄծբնացիՍտեփանոս Օրբելյան)։ Բազմածին, կենտրոնական և շերտավոր հրաբուխներ են Մասիսը, ԱրագածըՍիփանըՆեմրութը, Իշխանասարը, Արայի լեռը։ Բազմածին ճեղքային հրաբուխ են Ջավախքի և Գեղամա հրաբխային լեռները։ ՀՀ բազմածին կենտրոնական և ճեղքային հրաբուխների լանջերին ամենուր տարածված են միածին, կենտրոնական խարամային հրաբուխներ։

Просмотров: 33855 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է