Հինգշաբթի, 25.04.2024, 13:51Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Մեր հարցումները

Ով է ձեր սիրելի հայ երգիչը?
Բոլոր պատասխանները: 626

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Ապրիլ » 16 » Հետաքրքիր է իմանալ
17:51
Հետաքրքիր է իմանալ

Դելֆինները մեկ աչքը բաց են քնում:

Կովի կաթից ալերգիա ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի մեծ է, քան մյուս բոլոր սննդամթերքներից:

Ուղտը երեք կոպ ունի` ավազե փոթորիկներից պաշտպանվելու համար:

Ի տարբերություն արեգակնային համակարգի մյուս 7 մոլորակների, Երկիր մոլորակը միակն է, որի անվանումը կապ չունի ինչ-որ աստվածության հետ:

ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի եկեղեցիներում զկրտալն ու փռշտալը համարվում է անթույլատրելի:

Հնարավոր չէ փռշտալ, առանց աչքերը թարթելու:

Մաստակն ունի 9000 տարվա պատմություն:

Թրթուրը 4 քիթ ունի:

Չարլզ Օսբորն անունով մի մարդ մինչև 69 տարեկան հասակը տառապել է քրոնիկ զկրտոցից:

Ելիզավետա 1-ին թագուհին իրեն համարում էր մաքրության խորհրդանիշ: Նա լոգանք էր ընդունում ամեն երեք ամիսը մեկ` հաշվի չառնելով, դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ:

Ընձուղտը մաքրում է աչքերը 21 դյույմ երկարություն ունեցող լեզվի միջոցով:

Միջին հաշվով մարդն օրվա մեջ ծիծաղում է մոտ 10 անգամ:

Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը: (Ի դեպ ես տենց մարդ էլ գիտեմ)

20 երեխայից միայն մեկն է ծնվում բժշկի կողմից կանխորոշված օրը:

Հին հույները ենթադրում էին, որ տղաները ձևավորվում են կնոջ որովայնի աջ կողմում, իսկ աղջիկները` ձախ կողմում: Ըստ դրա երեխայի առաջին խաղից որոշում էին նրա սեռը:

Եթե մարդու մարմնի ատոմներից հեռացվի դատարկ տարածությունը, ապա այն ամենը, ինչ կմնա, կարող է անցնել ասեղի անցքով:

Եթե իրականում կինն ունենար Բարբի տիկնիկի մարմնաչափերը, ապա կկարողանար տեղաշարժվել միայն 4 վերջույթների միջոցով:

Շեկ մորուքներն ավելի արագ են աճում, քան սևերը:

Ռուսերենում և անգլերենում գոյություն չունի ծնկի հակառակ կողմն անվանելու համար նախատեսված բառ:

Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան:

15-րդ դարում կարծում էին, որ կարմիր գույնը բուժում է. հիվանդներին հագցնում էին կարմիր հագուստ և շրջապատում էին կարմիր իրերով:

Երբ դուք կարմրում եք, ձեր ստամոքսը նույնպես կարմրում է:

Մարդու մարմնի ճարպը բավարար է 7 կտոր օճառ պատրաստելու համար:

Ամրդու մարմնի ջերմության 80%-ը հեռանում է գլխից:

 

Просмотров: 562 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է