Երկուշաբթի, 29.04.2024, 00:08 | Главная | Регистрация | Вход |
Վիճակագրություն
Օնլայն են 1 Հյուրեր 1 Մասնակիցներ 0
|
Главная » 2012 » Ապրիլ » 16 » ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
17:54 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Անասնաբուծության հիմնական նպատակն է ստանալ առավելագույն չափով արտադրանք` ամենաբարձր որակի ու ցածր ինքնարժեքով: Ուստի անասնաբուծության բնագավառում գործադրվող միջոցառումների գլխավոր խնդիրն է ռացիոնալ կերպով կազմակերպել արտադրությունը և առաջին հերթին կենդանիների կերակրումը, պահվածքը և տոհմային օգտագործումը` նպատակ ունենալով մեծ չափով բարձրացնել կենդանիների արտադրողականությունը և անասնաբուծությունից ստացվող արտադրանքը: Գործադրվող միջոցառումների արդյունքները գնահատելու համար անհրաժեշտ է ունենալ կենդանիների մթերատվության գնահատման օբյեկտիվ տվյալներ և առաջին հերթին հաշվառման ճիշտ դրվածք: Կենդանիների մթերատվության հաշվառումը և ճիշտ գնահատումը մեծ նշանակություն ունի նախ` տնտեսությունը պլանային եղանակով վարելու և տնտեսության ներսում հաշվառում կատարելու համար, երկրորդ` այդպիսի հաշվառումը թույլ է տալիս կենդանիների ընտրությունը և զույգընտրությունը ճիշտ կերպով վարելու համար, երրորդ` բավականաչափ ճիշտ գիտենալով կենդանիների մթերատվության մեծությունը և նրա վրա ազդող գործոնների բնույթը` կարելի է տոհմային աշխատանքի միջոցառումների լրիվ կոմպլեքսի կիրառմամբ բարձրացնել մթերատվությունը: Ընտանի կենդանիների մեծ մասը մի քանի տեսակ արտադրողականություն ունեն: Այսպես` տավարը և գոմեշը տալիս են կաթ, միս, կաշի և կարող են որպես բանող ուժ ծառայել: Գյուղատնտեսական կենդանիների այդ բոլոր տնտեսական օգտակար հատկություններն ունեն շատ բարդ բնույթ և կախված են ինչպես կենդանիների առանձնահատկություններից, այնպես էլ արտաքին միջավայրի այն կոնկրետ պայմաններից, որոնց մեջ կենդանիները զարգանում և օգտագործվում են: Քանի որ մթերատվությունը պայմանավորված է ժառանգականությամբ և միաժամանակ ունի մեծ փոփոխականություն, ապա ցեղերի կատարելագործման առաջ լայն հնարավորություներ են բացվում կերակրման, պահվածքի և խնամքի համապատասխան պայմաններ ստեղծելու միջոցով էլ ավելի բարձրացնելու նրանց արտադրողականությունը: Միայն բարենպաստ պայմաններում ստացված մթերատվությունը կարող է բնորոշել գյուղատնտեսական կենդանիների ուսումնասիրվող խումբը: Ուրեմն տոհմային նպատակների համար պահվող կենդանու մթերատվությունը կարելի է գնահատել միայն կերակրման ու պահվածքի առավելագույն բարենպաստ պայմաններում:
|
Просмотров: 488 |
Добавил: ARMREPUBLIC
| Рейтинг: 0.0/0 |
|
| |