Շաբաթ, 20.04.2024, 16:50Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Մեր հարցումները

ԸՍՏ ՁԵԶ ՈՎ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2013 -ՈՒՄ ?
Բոլոր պատասխանները: 503

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Ապրիլ » 21 » ԳԻՏԵՔ ՈՐ...
19:55
ԳԻՏԵՔ ՈՐ...
  • ... որ «Scotch» կպչուն ժապավենը, չնայած իր անվանը (անգլերեն՝ {{{1}}} Scotch - շոտլանդական), ոչ Շոտլանդիայում է ստեղծվել, ոչ էլ շոտլանդացու կողմից: Սկզբում «Scotch»-ի միայն եզրերն էին սոսնձված: Քանի որ շոտլանդացիները հայտնի են խնայողությամբ, ապա ամերիկացները «շոտլանդական» — «scotch» անվանեցին ժապավենը: Հետագայում «Scotch»-ը դարձավ ապրանքանիշի պաշտոնական անվանումը:
Մորզեի հեռագրական ապարատը 1837 թ.
  • ... որ 1837 թվականին էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը հայտնագործող Սեմյուել Մորզեն նկարիչ էր՝ Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրը և առաջին նախագահը:
  • ... որ Բրյուսելիզացիա է կոչվում փողոցները և շինությունները «կամավոր» վթարային վիճակի հասցնելու պրակտիկան, որը լայն տարածում է գտել 1960-ական թվականներին Բրյուսելում։ «Ապագայի քաղաքի» կառուցման նպատակով շատ շենքեր քանդվեցին և նրանց տեղը կառուցվեցին ժամանակակից գրասենյակներ։
    • ... որ աշխարհի ամենաերկար երաժշտական տեսահոլովակը տևում է 39 րոպե, այն Մայքլ Ջեքսոնի «Հոգիներ» տեսահոլովակն է:
    • ... որ ավստրիացի հոգեբան, հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը 1939 թվականի սեպտեմբերի 23-ին, իր Լոնդոնյան բնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էյտանազիա կատարեց, որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։
    • ... որ Ֆիլդսյան մրցանակը հաճախ անվանում են «նոբելյան մրցանակ մաթեմատիկոսների համար»։ Չնայած, երկու մրցանակների մեջ, մի շարք տարբերություններ կան։
    • ... որ ըստ հայկական ավանդության Բինգյոլ լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։
    • ... Sigmund Freud LIFE.jpgոր Ա.Դյումայի «Երեք հրացանակիրներ»-ը, սկզբում տպագրվել են ֆելիետոն խորագրի տակ, փարիզյան «Ժուռնալ դը դեբա» թերթի մեջ դրված հավելյալ թերթոնի մեջ։

      riht

      • ... որ աշխարհի ամենահին կաշվե կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում` Վայոց Ձորի մարզում, և այն մոտ 5500 տարեկան է:
      • ... որ 2005թ.-ին հայտնաբերվել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ (Արցախ) քաղաքը և այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է:
      • ... որ 1921 թ.-ի ապրիլի 27-ին Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան, իսկ սպարապետ Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով:
      • ...1918թ.-ի հուլիս ամսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, ծիրանագույն):
      • ... Հայաստանում կա մոտ 17 հզ. տեսակ անողնաշավորներ, որոնց 90 տոկոսը կազմում են միջատները:
        • ... Մեծ Հայքի հեթանոսական գլխավոր կենտրոնը Աշտիշատ ավանն էր, որը գտնվում էր ՏարոնումԱրածանի գետի ափին: Այստեղ էին հայոց յոթ բագինները`ԱրամազդինԱնահիտինՄիհրինՆանեինԱստղիկինՏիրինՎահագնին նվիրված զոհասեղանները:
        • ... Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով: 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն` մնացել է 12 միլիոն 581 հազար: Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի:
        • ... Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդսը 1648 թվականին հաղորդել է, որ Ջուղայի գերեզմանատանը կա 10 հազար խաչքար: Վանդալիզմը սկսվեց 20-րդ դարի սկզբներին, երբ Նախիջևանն բռնակցվեց Ադրբեջանին: Մինչև 1998 թվականը խաչքարերի թիվը նավազել հասել էր 6 հազարի: Մինչև 2002 թվականը դրանց թիվը հասավ 3 հազարի: Հետագայում գերեզմանատան խաչքարերը ոչնչացվեցին շինարարական մեքենաներով, և գերեզմանատունը հավասարեցվեց հողին:
        • ... Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը:2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցում է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա նաև փոխանցում է փաթեթի պատճենը Գարեգին Բ կաթողիկոսին և նրանից օրհնություն խնդրում:
        • ... Մինչև 1903թ. մի շարք գազավորված խմիչքների բաղադրության մեջ մտնում էր կոկաին:
        • ... 2011թ. հուլիսին եղել է 5 ուրբաթ, 5 շաբաթ և 5 կիրակի: Սա տեղի է ունենում միայն 823 տարին մեկ: Այդ տարիները կոչվում են «փողերի պարկեր»:
        • ... 1973թ. հնդիկ Ամար Բխարտին ի պատիվ Շիվա աստծո բարձրացրել է իր աջ ձեռքը գլխից վեր և չի իջեցնում այն արդեն 37 տարի:
        • ...Նաուրուն աշխարհի միակ պետությունն է, որը պաշտոնական մայրաքաղաք չունի:
        • ...Կահիրեում օդն այնքան աղտոտված է, որ եթե այն շնչես մեկ ամբողջ օր, այն հավասարազոր կլինի, եթե ծխես մեկ տուփ ծխախոտ:
        • ...Հարսանիքից հետո համբուրվելու ավանդույթը գալիս է հին Հռոմից: Առաջ այն ուներ այլ նշանակություն` հարսանիքը դիտվում էր որպես պայմանագիր, իսկ համբույրը հանդիսանում էր պայմանագրի հաստատողը:
        • ...Ամեն օր մահանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտ 100 վետերաններ:
        • ...Երեխաները միչև 1-3 ամսեկան հասակը լացում են առանց արցունք:
        • ... Ինչպես նշում է ՄԱԿ-ը, ամեն օր ծնվում է 250 հազար երեխա, մոտավորապես 3 երեխա ամեն վայրկյանում:
        • ...Մեգապոլիսների բնակիչները իրենց կյանքի կես տարին ծախսում են սպասելով կանաչ լուսանշանին:
        • ...Ալբերտ Այնշտայնը չէր կարողանում խոսել մինչև 7 տարեկան հասակը: Ծնողները կարծում էին, որ նա մտավոր հետամնաց է։
        • ... Կանանց սիրտը ավելի արագ է բաբախում, քան տղամարդկանցը։
        • ... Թռչունները միզապարկ չունեն:
        • ...Քենիայի բնակչության մոտ 50%-ը 15 տարեկան է:
        • ...Մինչև 1980-ականների վերջը Բուտանում չկար և ոչ մի հեռախոս:
        • ... Աշխարհի ամենացուրտ մայրաքաղաքը Ուլան-Բատորն է (Մոնղոլիա):
        • ...Սաուդյան Արաբիայում չկա ոչ մի գետ:
        • ...Լեսբոս կղզու բնակիչներին կոչում են լեսբոսցիներ, այլ ոչ թե լեսբուհիներ:
Просмотров: 1286 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է