Շվեյցարիայում ավարտվել է աշխարհի նոր` յոթ հրաշալիքները որոշելու
համաշխարհային քվեարկությունը: Մասնավորապես, հարցմանը մասնակցել են
զբոսաշրջիկներ աշխարհի 220 երկրներից: Եվ այսպես, առաջին հորիզոնականում են Ամազոնի
ջունգլիները: Երկրորդ տեղում է Վիետնամում գտնվող Բուհտա Հալոնգ հանգստավայրը:
Լավագույն եռյակը եզրափակում են Իգուասու ջրվեժները, որոնք գտնվում են
Արգենտինայի և Բրազիլիայի սահմանին: Չորրորդ հորիզոնականում է Հարավային Կորեայի
Չեջու կղզին: Ինդոնեզիայի Ազգային պարկը եզրափակում է լավագույն հնգյակը, որին
հաջորդում են համապատասխանաբար` Ֆիլիպինների Պուերտո Պրինցեսսա ստորգետնյա գետն
ու Հարավաֆրիկյան Հանրապետության Սեղանե լեռը: Աշխարհի նոր` յոթ հրաշալիքները
կհաստատվեն 2012 թվականի սկզբին:
|