Ուրբաթ, 19.04.2024, 11:03Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Կատեգորիա

Մեր հարցումները

ՈՐ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՔ ՕԳՏՎՈՒՄ ?
Բոլոր պատասխանները: 256

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Фотоальбомы
Главная » Фотоальбом » Мои фотографии » Գևորգ Չաուշ

Գևորգ Չաուշ

Ծննդյան օր՝ 1870 (1871)

Ծննդավայր՝ Մըկթենք, Բսանաց, Սասուն

Վախճանի օր՝ 1907

Վախճանի վայրը՝ Սոլուխ, Մուշ

Գևորգ Չաուշ (Գևորգ Չավուշ, Գևորգ Արոյի Ղազարյան) (1870 կամ 1871 - 1907) հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի։ Ծնվել է Սասունի Բսանաց գավառի Մըկթենք գյուղում։ Սովորել է Մշո Առաքելոց վանքի դպրոցում։ Եղել է Հալեպում, որտեղից 1890-ին վերադառնալով միացել է Հարություն Պոյաջյանի մարտական խմբին։ Մասնակցել է Սասունի 1891-1893-ի ինքնապաշտպանական կռիվներին և 1894-ի հերոսամարտին։ 1894-ի սեպտեմբերին ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ 20 ամիս անց նրան հաջողվել է փախել Սասուն։ 1896-ին ծանոթացել է Անդրանիկի հետ, զինակցել նրան։ Մասնակցել է Բերդակի և Առաքելոց վանքի կռիվներին (1901), 1904-ի Սասունի ապստամբությանը, ղեկավարել Իշխանաձորի և Տալվորիկի կռիվները։ Գևորգ Չաուշի մարտական խումբը Կարսում, Աստղում, Արքավանքում և այլուր հերոսական մարտեր է մղել թուրքական գերազանցող ուժերի հետ։ 1907թ. մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվել է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը Մշո դաշտի Սոլուխ գյուղում, որտեղ և նա զոհվել է անհավասար մարտում` Սոլուխի կամուրջի (Մուրադ գետ) վրա։
Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։ Հայ ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել նրա մասին։
473 0 5.0

Добавлено 16.04.2012 ARMREPUBLIC

Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է