Չորեքշաբթի, 24.04.2024, 17:43Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Մեր հարցումները

ԸՍՏ ՁԵԶ ՈՎ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2013 -ՈՒՄ ?
Բոլոր պատասխանները: 503

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Ապրիլ » 16 » Օգտակար է իմանալ խնձորի մասին
18:11
Օգտակար է իմանալ խնձորի մասին

Մեր երկնագույն մոլորակի վրա խնձորն ամենածեր բնակիչներից է: Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը եվ այսօր տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իսկ աճեցման համար օգտագործվող տարածությունների (շուրջ 5 մլն հեկտար) ու բերքահավաքի չափերով գրավում է պատվավոր առաջին տեղը:

Խնձորը միաժամանակ եվ միրգ է, եվ դեղ: Այն օգտակար է եվ հիվանդների, եվ առողջների համար, սա մենք վաղուց գիտենք: Այնուամենայնիվ, խնձորի իրական օգտակարությունը գնահատել կարող են միայն նրանք, ում սեղանին այս միրգը հայտնվում է կանոնավոր կերպով:

Անգլիական հայտնի ասացվածքն ասում է. «Օրական մի խնձորը բավական է երբեվէ բժշկի երես չտեսնելու համար» (An apple a day keeps a doctor away):

Խնձորի մեջ պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերի թվին բացի ասկորբինաթթվից պատկանում են նաեվ տիամինը (վիտամին B1), ռիբոֆլավինը (վիտամին B2), պիրիդօքսինը (վիտամին B6), նիկոտինաթթուն (վիտամին PP): Միկրոտարրերից խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով:

Օրգանիզմի վրա խնձորի ազդեցությունը արտահայտվում է մի քանի ուղղություններով.

- այն նպաստում է արյան մեջ խոլեստերինի քանակի նվազմանը,

- կարգավորում է մարսողությունը,

- կրճատում է բազում հիվանդությունների, մասնավորապես՝ ինֆարկտի եվ այլ սրտանոթային հիվանդությունների, շագանակագեղձի քաղցկեղի եվ այլ քաղցկեղային ուռուցքների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ասթմայի առաջացման հավանականությունը:

Խնձորն ու խնձորի հյութը կանխարգելում են անոթներում խոլեստերինի առաջացումը: Բանն այն է, որ խնձորի բաղադրության մեջ պարունակվող բջջաթելերի չլուծվող մոլեկուլները կպչում են խոլեստերինին եվ նպաստում օրգանիզմից նրա արտամղմանը՝ այդպիսով կրճատելով անոթների խցանման, սրտային նոպաների առաջացման հավանականությունը: Խնձորի մեջ կան նաեվ լուծվող բջջաթելեր, որոնք կոչվում են պեկտիններ: Ահա այս պեկտիններն էլ նպաստում են երիկամից խոլեստերինի արտամղմանը: Խնձորով բեռնաթափման օրերը (1.5-2 կգ թարմ կամ եփած խնձոր՝ 1 օրվա ընթացքում) օգնում են պայքարել սրտային եվ երիկամային այտուցների դեմ:

Հետազոտությունները վկայում են, որ օրական 2 խնձոր օգտագործելու դեպքում խոլեստերինի մակարդակը նվազում է 16%-ով, իսկ այդ նույն 2 խնձորը մեկ միջին չափի գլուխ սոխի եվ 4 բաժակ կանաչ թեյի հետ զուգորդելու դեպքում 32%-ով կրճատվում է սրտային նոպայի առաջացման հավանականությունը:
 Խնձորը նպաստում է մարսողության կարգավորմանը եվ վերոհիշյալ բջջաթելերի շնորհիվ, որոնք օրգանիզմից դուրս են մղում վնասակար նյութերը, կանխարգելում է փորկապությունը: Թարմ քերած խնձորը լուծի դեմ պայքարի լավագույն միջոցն է:

Կալիումական աղերի շնորհիվ այն հանդիսանում է թեթեվ միզամուղ եվ շատ արդյունավետ ազդեցություն է ունենում երիկամային հիվանդությունների ժամանակ: Խնձորը խորհուրդ է տրվում պոդագրայով, միզաքարային հիվանդությամբ տառապող անձանց:

Խնձորը շատ օգտակար է տարեցների համար, որոնց մոտ ստամոքսահյութի թթվայնությունը հաճախ նորմայից ցածր է լինում: Խնձորի օգնությամբ նրանց մոտ կարգավորվում է նաեվ աղիների աշխատանքը:

Վերջին 4 տարիների ընթացքում տարբեր կլինիկաներում անցկացված հետազոտությունները գիտնականներին հիմք են տվել եզրակացնելու, որ թարմ խնձորի պարբերաբար օգտագործումը զգալիորեն նպաստում է քաղցկեղային հիվանդների վիճակի բարելավմանը հիվանդության զարգացման տարբեր փուլերում:

Միեվնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից իրականացված գիտափորձերը վկայում են, որ խնձորը բարենպաստ է ազդում թոքերի վիճակի վրա: Օրինակ, Ուելսի գիտնականները պնդում են, որ շաբաթական գոնե 5 խնձոր ուտող մարդու շնչառական համակարգը գործում է շատ ավելի լավ, քան նրանցը, ովքեր բոլորովին խնձոր չեն ուտում: Հենց այդ նույն շաբաթական 5 խնձորը, ըստ Նոթինգհեմի համալսարանի հետազոտողների, զգալիորեն կրճատում են շնչուղիների սուր հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ավելին, Քրոնինգենի համալսարանի գիտնականները հավաստում են, որ խնձորը միակ միրգն է, որը կարող է օգնել ծխողներին՝ կրճատելով քրոնիկ թոքային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Ֆինն գիտնականների խմբի կողմից իրականացված գիտափորձային հետազոտությունների արդյունքները, որոնք հրապարակվել են 1994-ին, ակնհայտորեն ցույց են տալիս, որ այն մարդիկ, ում սննդակարգը պարունակում է մեծ քանակությամբ ֆլավոնիդ, մյուսներից ավելի քիչ են ենթակա սրտանոթային համակարգի հիվանդությունների: Մի քանի այլ գիտափորձերի հիման վրա նույնիսկ առաջ է քաշվել վարկած, որ ֆլավոնիդը օգնում է խուսափել ինֆարկտից:

Խնձորի դիետան շատ արդյունավետ է հիպերտոնիայի ժամանակ: Երկաթի բավականաչափ պարունակության շնորհիվ այն կարող է կանխարգելել սակավարյունությունը, եվ հենց նույն հատկության համար այն կիրառվում է որպես աղջիկների մոտ «անեմիկ» գունատության բուժման միջոց: Եթե խնձորը կտրելուց հետո այն արագ մգանում է, դա նշանակում է, որ այն շատ օգտակար է արյունատար անոթների փխրունությամբ տառապող մարդկանց համար:

Ի վերջո, խնձորը շատ լավ միջոց է նրանց համար, ովքեր որոշել են ազատվել ավելորդ քաշից: Այս միրգը բջջանյութի (ցելյուլոզա) անսպառ աղբյուր է, եվ հենց դրա շնորհիվ էլ նպաստում է մարսողական համակարգի աշխատանքին եվ ավելորդ քաշից ազատվելուն: Ընդ որում, խնձորը գրեթե չի պարունակում ճարպեր եվ խոլեստերին, այնպես որ կարող եք հանգիստ վայելել այս համեղ միրգը եվ, միաժամանակ, դառնալ ավելի բարետես:

Հիշեք, որ խնձորն ավելի լավ է օգտագործել թարմ եվ չեփած վիճակում, սակայն թեթեվակի ջերմամշակումից հետո էլ այն դեռեվս պահպանում է իր օգտակարությունը: Աշխատեք խնձորն ուտել կեղեվով, քանի որ հենց կեղեվի մեջ է խտացած պեկտինի եվ մյուս բջջաթելերի հիմնական մասը:

ԽՆՁՈՐԸ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ

1. Ցանկացած խնձորի 2 կտոր դրեք մաշկի պրոբլեմային հատվածների վրա (հատկապես՝ աչքերի շուրջ) ու թողեք մոտ 15-20 րոպե: Խնձորի մեջ պարունակվող ֆերմենտներն ու պեկտինները արագ կվերացնեն այտուցվածությունը եվ կսպիտակեցնեն մաշկը:

2. Խնձորն անցկացրեք մանր քերիչով, ստացված խյուսը քսեք դեմքի մաշկին, թողեք մոտ 20 րոպե, որից հետո լվացեք նախ տաք, ապա սառը ջրով: Եթե Ձեր մաշկը չոր է, խյուսի մեջ կարող եք ավելացնել թթվասեր, բուսական յուղ, մեղր կամ ձվի դեղնուց: Իսկ եթե Ձեր մաշկը յուղոտ է, ապա խյուսի մեջ ավելացվում է ձվի սպիտակուց կամ կիտրոնի հյութ: Նման դիմակը հիանալի կերպով թարմացնում եվ սպիտակեցնում է մաշկը:

3. Եթե ուզում եք թարմացնել եվ երիտասարդացնել Ձեր մաշկը, ապա պատրաստեք հետեվյալ դիմակը. մաքրեք խնձորի կեղեվն ու կորիզները, եփեք քիչ քանակությամբ կաթի մեջ եվ պատրաստեք խյուս: Այն տաք վիճակում քսեք դեմքի եվ պարանոցի մաշկին, թողեք 20 րոպե եվ լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով:

4. Նույն ձեվով պատրաստված խյուսը (խնձորը կաթով) շատ օգտակար է նաեվ շրթունքների ճաքճքվածության դեպքում: Այն հաստ շերտով քսում են ճեղքվածքի վրա, ծածկում անձեռոցիկով եվ թողնում մոտ 20 րոպե: Այս գործընթացը պետք է իրականացնել ամեն օր, մինչեվ ցանկալի արդյունքի հասնելը:
 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ

Կանայք նման են խնձորների: Ամենահյութալիները ծառի վերեվամասում են: Տղամարդիկ չեն ցանկանում բարձրանալ ծառը, որովհետեվ վախենում են, թե կվնասվեն կամ կընկնեն ծառից: Փոխարենը նրանք հավաքում են գետնին ընկած խնձորները, որոնք այնքան էլ լավը չեն, բայց մատչելի են: Արդյունքում ծառի վերեվում գտնվող խնձորներին թվում է, որ իրենք այնքան էլ ցանկալի չեն, այնինչ նրանք ՀԻԱՆԱԼԻ են: Նրանք պարզապես պետք է սպասեն այն մարդուն, որը չի վախենա բարձրանալ ծառի գագաթը...
Просмотров: 8140 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 4.2/18
Всего комментариев: 3
3 Էլեն  
0
500

2 VARAZDAT MANUKYAN  
0
500

1 Էլեն  
0
tKVdH

Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է