Չորեքշաբթի, 24.04.2024, 22:39Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Մեր հարցումները

Որ հեռուստասերիալն եք դիտում?
Բոլոր պատասխանները: 601

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Ապրիլ » 15 » «Նոր ալիք 2012» մրցույթի փոքր և մեծ մասնակիցները ապրիլի 18–ին և 19-ին կլինեն Մոսկվայում
18:39
«Նոր ալիք 2012» մրցույթի փոքր և մեծ մասնակիցները ապրիլի 18–ին և 19-ին կլինեն Մոսկվայում





Երեկ երեկոյան պարզ դարձավ, թե ովքեր են մեկնելու Մոսկվա մասնակցելու «Նոր ալիք 2012» և «Մանկական նոր ալիք 2012» մրցույթների նախընտրական փուլին:

«Նոր ալիք 2012» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլերի հանրության հետ կապերի հարցերով պատասխանատու Մհեր Բաղդասարյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ «Նոր ալիք 2012»-ին նախընտրական փուլին Հայաստանից կմասնակցեն 5 երիտասարդներ, որոնցից հանրությանն առավել հայտնի են 4-ը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Սուրեն Առուստամյանը և Լուսինե Աղաբեկյանը։ Հինգերորդ մասնակիցը Մերի Մնջոյանն է: 
«Մանկական նոր ալիք» մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար Հայաստանից կմեկնեն 4 փոքրիկներ: Նրանք են՝ Էռնա Միրզոյան, Սոնա Գյուլխասյան, Պատրիսիա Մովսիսյան և Ալինա Մալխասյանը:

Ըստ Մհեր Բաղդասարյանի՝ ապրիլի 18–ին և 19-ին մրցույթի թե՛ փոքր, թե՛ մեծ մասնակիցները կլինեն Մոսկվայում:
Ըստ Մհեր Բաղդասարյանի՝ Մոսկովյան ժյուրիի կազմում լինելու են ռուսաստանյան շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները, սակայն դեռևս հստակ տեղեկություն չկա, թե ովքեր:

«Նոր ալիք 2012»–ի ընտրական փուլը Մոսկվայում կկայանա ապրիլի 20-21-ին, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ը» կկայանա ապրիլի 18-19-ը։

Յուրաքանչյուր մրցույթում հաղթող կընտրվի մեկական մասնակից։
Բուն մրցույթները տեղի կունենան Լատվիայի Յուրմալա քաղաքում, որոնցից մեծերինը՝ հուլիսի վերջին, իսկ մանկականը՝ օգոստոսին:

Просмотров: 438 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է