Լոնդունում տպագրված ընդունելության քննությունների թեստերն արդեն Հայաստանում են - 25 Мая 2012 - ՀԵՏՔՐՔԻՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուրբաթ, 09.12.2016, 04:54Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Մայիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Մեր հարցումները

ՈՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՃՆ ԵՔ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ?
Բոլոր պատասխանները: 442

Զրուցարան

500

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Մայիս » 25 » Լոնդունում տպագրված ընդունելության քննությունների թեստերն արդեն Հայաստանում են
15:22
Լոնդունում տպագրված ընդունելության քննությունների թեստերն արդեն Հայաստանում են
Լոնդունում տպագրված ընդունելության քննությունների թեստերն արդեն Հայաստանում ենՀայաստան է բերվել անգլիական «Ստեֆան Աուսթին» հրատարակչությունում
տպագրված միասնական քննությունների թեստերի առաջին խմբաքանակը,
որն օդանավակայանից անմիջապես տեղափոխվել է «Արարատբանկի» կենտրոնական մասնաշենքի պահուստ։
Այս մասին տեղեկացրել է Գնահատման և թեստավորման
կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը՝ հավելելով, որ մեծաքանակ տպագրություն մեկ օրում ԳԹԿ տպարանը դեռևս չի կարող իրականացնել, այդ
պատճառով առարկաների մեծաքանակ թեստերը տպագրվել են Լոնդոնում:
 

Նրա խոսքերով՝ քննություններից մեկ օր առաջ «Հայինկասացիայի» ուղեկցությամբ թեստերը՝ փակ
ծրարներում, կտեղափոխվեն քննական կենտրոններ և կբացվեն դիմորդների ներկայությամբ: Ծրարները միաժամանակ կբացվեն թե´ քննության մեկնարկի ժամանակ, թե´ ԳԹԿ-ում: «ԳԹԿ է հրավիրվում ոչ միայն թեստ կազմող խումբը, այլև այլ մասնագետներ, ովքեր դիմորդների հետ նույնպես առաջին անգամ ծանոթանում են թեստերի հետ»,- ասաց Գ.Մանուկյանը՝ նշելով, որ եթե մասանգետները նկատեն վրիպակներ, ապա անմիջապես կտեղեկացնեն ԳԹԿ-ին: Ըստ նրա՝ ցանկացած առաջադրանք, որը վիճահարույց է, լուծվելու է հօգուտ դիմորդի: 

ԳԹԿ մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ այս տարի մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն առարկաների առաջադրանքները կազմվել են ԳԹԿ-ի կողմից հրատարակված շտեմարաններից, մասնավորապես՝ 5 հազար առաջադրանքներից ընտրվել են 80-ը: 

Ի դեպ, նախորդ տարվա ընդունելության քննությունների ժամանակ բողոքարկողներ չեն եղել, սակայն մասնագետները թեստերում հայտնաբերել են անճշտություններ, և անկախ ամեն ինչից առաջադրանքները վերանայվել են: «Իսկ բողոքարկումներ չեղան, քանի որ չէր աշխատել կրկնուսույցների ինստիտուտը, իսկ հիմնականում նրանք են մշտապես բարձրաձայնել այդ վրիպակների մասին»,- ընդգծել է Գ.Մանուկյանը: 

Նա նշել է նաև, որ հանրապետությունում այս տարի բուհական ընդունելության համար միասնական քննությունների դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ, որոնցից 11792-ը հունիսի 5-ին միասնական քննություն կհանձնի հայոց լեզու և հայ գրականություն առարկայից, իսկ 8954-ը՝ հունիսի 12-ին մաթեմատիկայից: 

Քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին, այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն կենսաբանություն (1941 դիմորդ), աշխարհագրություն (393 դիմորդ) և ընդհանուր պատմություն (401 դիմորդ) առարկաներից: Օտար լեզուներից ռուսերենով քննություն կհանձնի 1283 դիմորդ, անգլերեն՝ 8171, գերմաներեն՝ 520, իսկ ֆրանսերեն՝ 447 դիմորդ: Իտալերենից, իսպաներենից և պարսկերենից միասնական քննություն հանձնելու ցանկություն է հայտնել համապատասխանաբար 4, 25 և 5 շրջանավարտ-դիմորդ։ 

Գ.Մանուկյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի քննությունը կանցկացվի հունիսի 8-ին, իսկ մնացած օտար լեզուներից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 15-ին: Ֆիզիկա առարկայից դիմում-հայտ ներկայացրել էր 3392 դիմորդ, նրանք քննություն կհանձնեն հունիսի 19-ին, և միասնական քննությունների եզրագիծը կհատվի հունիսի 22-ին: Վերջին օրը դիմորդ-շրջանավարտները քննություն կհանձնեն հայոց պատմություն (3265 դիմորդ) և քիմիա (1515 դիմորդ) առարկաներից: 

Աղբյուրը՝ panorama.am


Просмотров: 811 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 3.7/3
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2016 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է