Դելֆինները մեկ աչքը բաց են քնում: Կովի կաթից ալերգիա ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի մեծ է, քան մյուս բոլոր սննդամթերքներից: Ուղտը երեք կոպ ունի` ավազե փոթորիկներից պաշտպանվելու համար: Ի տարբերություն արեգակնային համակարգի մյուս 7 մոլորակների, Երկիր մոլորակը միակն է, որի անվանումը կապ չունի ինչ-որ աստվածության հետ: ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի եկեղեցիներում զկրտալն ու փռշտալը համարվում է անթույլատրելի: Հնարավոր չէ փռշտալ, առանց աչքերը թարթելու: Մաստակն ունի 9000 տարվա պատմություն: Թրթուրը 4 քիթ ունի: Չարլզ Օսբորն անունով մի մարդ մինչև 69 տարեկան հասակը տառապել է քրոնիկ զկրտոցից: Ելիզավետա 1-ին թագուհին իրեն համարում էր մաքրության խորհրդանիշ: Նա լոգանք էր ընդունում ամեն երեք ամիսը մեկ` հաշվի չառնելով, դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ: Ընձուղտը մաքրում է աչքերը 21 դյույմ երկարություն ունեցող լեզվի միջոցով: Միջին հաշվով մարդն օրվա մեջ ծիծաղում է մոտ 10 անգամ: Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը: (Ի դեպ ես տենց մարդ էլ գիտեմ) 20 երեխայից միայն մեկն է ծնվում բժշկի կողմից կանխորոշված օրը: Հին հույները ենթադրում էին, որ տղաները ձևավորվում են կնոջ որովայնի աջ կողմում, իսկ աղջիկները` ձախ կողմում: Ըստ դրա երեխայի առաջին խաղից որոշում էին նրա սեռը: Եթե մարդու մարմնի ատոմներից հեռացվի դատարկ տարածությունը, ապա այն ամենը, ինչ կմնա, կարող է անցնել ասեղի անցքով: Եթե իրականում կինն ունենար Բարբի տիկնիկի մարմնաչափերը, ապա կկարողանար տեղաշարժվել միայն 4 վերջույթների միջոցով: Շեկ մորուքներն ավելի արագ են աճում, քան սևերը: Ռուսերենում և անգլերենում գոյություն չունի ծնկի հակառակ կողմն անվանելու համար նախատեսված բառ: Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան: 15-րդ դարում կարծում էին, որ կարմիր գույնը բուժում է. հիվանդներին հագցնում էին կարմիր հագուստ և շրջապատում էին կարմիր իրերով: Երբ դուք կարմրում եք, ձեր ստամոքսը նույնպես կարմրում է: Մարդու մարմնի ճարպը բավարար է 7 կտոր օճառ պատրաստելու համար: Ամրդու մարմնի ջերմության 80%-ը հեռանում է գլխից:
|