Հինգշաբթի, 25.04.2024, 13:15Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Մեր հարցումները

ՈՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՃՆ ԵՔ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ?
Բոլոր պատասխանները: 442

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Ապրիլ » 25 » ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
21:17
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Օշական

Իմ Օշական,իմ օրրան Ես քեզ մանկուց եմ սիրել, Մաքուր հոգուս ողջ գանձերը Սիրով քեզ եմ նվիրել:

Իմ Օշական,իմ այգեստան Սուրբ ննջարան դու մաշտոցյան Դու դարձել ես փառքի ջահը Ողջ աշխարհում հայության:

Աշխարհացիր,ազնիվ հայեր Օշականին միշտ նայեք Եվ մաշտոցյան անմահ լույսը Աշխարհով մեկ թևածեք:

Մեզ Մաշտոցը սուր է տվել Անշեջ կրակը կյանքի, Դե երդվեցեք այն վառ պահել Դառնալ զավակը Հայքի:

Ամատունյաց կանաչ ոստան Միշտ հավերժ հող իմ Օշական, Հավերժ քեզ փառք քո մեծորին Իմ հինավուրց Հայաստանին:

Օշական

Դու Օշական անուշ անուն

Դարերից ես դու մեզ նայում ,

Նվիրական քո սուրբ հողում

Մաշտոցին ես ամուր պահում:

Քո հանճարի անմար լույսը

Դարձավ ազգի միակ հույսը,

Նա մաքառեց ,վեր բարձրացավ

Գոյատևման ուժը դարձավ:

Խաղողաշատ այգիներից

Սիրակարոտ երգն է հնչում,

Հեռվում չվող արագիլին

Նա հարազատ տուն է կանչում:

Իմ Օշական,միշտ հյուրընկալ

Դու սրտաբաց գինի ու հաց

Նվիրական դու սուրբ տաճար

Քո գրկի մեջ լույս ու հանճար:

Իմ Օշական,իմ այգեստան

Ամատունյաց կանաչ ոստան

Հինավուրց հող` իմ Հայաստան:

Просмотров: 599 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է