Ուրբաթ, 19.04.2024, 03:10Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Մեր հարցումները

Ով է ձեր սիրելի հայ երգչուհին?
Բոլոր պատասխանները: 640

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Ապրիլ » 16 » ՀԱՄԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՄԱԴՐՈՒՄԸ
18:06
ՀԱՄԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՄԱԴՐՈՒՄԸ

Խաղողի առողջարար հատկությունների մասին հայտնի է եղել դեռեվս շատ վաղուց: Ըստ Աստվածաշնչի ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին աճեցված առաջին բույսը եղել է հենց խաղողը: Իսկ Հին հույներն ու հռոմեացիները դեռեվս մեր թվարկությունից առաջ կիրառում էին խաղողաբուժությունը՝ որպես ուժերի վերականգնման եվ օրգանիզմում նյութափոխանակության կարգավորման միջոց: Այն նաեվ լավ միջոց էր համարվում անգինայի, բերանի խոռոչի խոցի եվ այլ հիվանդությունների բուժման համար: Իսկ խաղողի հյութը միշտ համարվել է թուլացնող, ընդհանուր ամրապնդող, խորխաբեր եվ միզամուղ միջոց: Մասնավորապես, չհասունացած խաղողի հյութը շատ լավ միջոց է մարմնի ջերմաստիճանի իջեցման, ինչպես նաեվ՝ կոկորդի ողողումներ անելու համար:

Բժշկության մեջ խաղողը կիրառվում է գրեթե ամբողջությամբ՝ սկսած կեղեվից, վերջացրած տերեվներով:

Այս յուրօրինակ հատապտուղը պարունակում է մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ եվ հանքային աղեր (ցինկ, կալցի, երկաթ, պղինձ եվ այլն): Շնորհիվ կալիումի մեծ պարունակության՝ խաղողը հատկապես օգտակար է համարվում սրտային հիվանդների համար: Այն կարգավորում է սրտի բաբախումների ռիթմը, կանխում է շնչահեղձությունը, իջեցնում է բարձրացած արյան ճնշումը: Խաղողը խորհուրդ է տրվում սակավարյունությամբ տառապող մարդկանց, քանի որ նպաստում է էրիտրոցիտների քանակի աճին, հեմոգլոբինի բարձրացմանը եվ այլն:

Խաղողի ճյուղերի հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք նույնպես պարունակում են բազում օգտակար բաղադրիչներ, եվ ներկայումս դրանք հաջողությամբ օգտագործվում են ինչպես ֆորմալ, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ՝ բազմաթիվ հիվանդություններից ապաքինման եվ օրգանիզմի պրոֆիլակտիկ ամրապնդման նպատակներով:

Միեվնույն ժամանակ, խաղողի ճյուղերը շատ լավ հումք են հանդիսանում կոսմետոլոգների համար: Օրինակ, խաղողի ճյուղերի յուղով պատրաստված օճառահեղուկը նպաստում է մազերի ամրացմանն ու վերականգնմանը, իսկ նույն յուղով մերսումը հրաշալի միջոց է նուրբ եվ հարթ մաշկ ունենալու համար:
Ինչ վերաբերում է խաղողի տերեվներին, ապա դրանք հարուստ են ասկորբինաթթվով եվ շատ հաճելի համ կարող են հաղորդել ցանկացած աղցանին, որը դուք կպատրաստեք: Հայկական խոհանոցում դրանք լայնորեն կիրառվում են հռչակավոր թփով դոլմայի պատրաստման ժամանակ:

Խաղողի չորացրած տերեվներն օգտագործվում են բուժական նպատակներով: 1 ճաշի գդալ խաղողի չորացրած եվ մանրացրած տերեվները լցրեք 1 բաժակ եռացրած ջրի մեջ եվ թողեք մոտ 20 րոպե: Ստացված լուծույթը օրական 2-3 անգամ 1/2 բաժակի չափով խմելը շատ օգտակար միջոց է անգինայի, ֆարինգիտի, լարինգիտի ժամանակ:

Այնուամենայնիվ, խաղողի հիմնական հարստությունը նրանում պարունակվող գլյուկոզան եվ ֆրուկտոզան են: Խաղողի հատիկների մեջ պարունակվող շաքարը էապես չի փոփոխվում մարսողության ժամանակ եվ անմիջապես ներծծվում է արյան մեջ, ինչը բարերար ազդեցություն է ունենում մկանային տոնուսի վրա՝ ուժեղացնելով սրտամկանի կծկումներն ու արագացնելով օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաեվ՝ լայնացնելով արյունատար անոթները:

4 կգ թարմ խաղողը կամ 1 կգ չամիչը կարող են ձեզ ապահովել էներգիայի այնպիսի պաշարով, որը կբավարարի ամբողջ օրվա ընթացքում: Իսկ 1 բաժակ խաղողահյութում պարունակվող B վիտամինի պաշարը, որը նույնպես բավարար է ողջ օրվա նորման լրացնելու համար, ձեզ կօգնի ոչ միայն խուսափել դեպրեսիաներից ու բազմաթիվ ստրեսներից, այլեվ թույլ կտա իսպառ մոռանալ ատելի թարախաբշտիկների ու թեփի մասին, ձեր մազերին կհաղորդի առողջ փայլ, իսկ եղունգներին՝ ամրություն:

Չնայած խաղողի կալորիականությանը (100 գր-ում պարունակվում է 65-85 կկալ)՝ այն հանդիսանում է բազմաթիվ դիետաների հիմնական բաղադրիչը, քանի որ օրգանիզմից արտամղում է վնասակար արգասիքները եվ օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Հիշեք, որ խաղողի համար վատ դաշնակիցներ են կաթնամթերքները, ճարպերով եվ աղով հարուստ սնունդը, չորացրած մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաեվ՝ ոգելից խմիչքները եվ գազով ըմպելիքները: Դրանց համադրությունը ստամոքսում կարող է իսկական հեղափոխություն առաջացնել:

Բացի այդ, խաղողի մեջ պարունակվող շաքարն ու թթուները, ընկնելով կարիեսով վարակված ատամների վրա, առաջ են բերում սուր ցավ եվ արագացնում են դրանց փչացման պրոցեսը: Այդ պատճառով ատամնաբույժները խորհուրդ են տալիս խաղող ուտելուց հետո անպայման ողողել բերանը:

Եվ չնայած բոլոր օգտակար հատկություններին՝ կան որոշ հիվանդություններ, որոնց դեպքում խորհուրդ է տրվում խուսափել խաղող շատ օգտագործելուց: Այդպիսիք են դիաբետը, ստամոքսի խոցը, քրոնիկ կոլիտները եվ այլն:

ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ

Ամենամեծ խաղողի թուփը տնկվել է 1842 թվականին Կալիֆորնիայում: 1900-ի շեմին այն մի քանի տարի շարունակ տալիս էր շուրջ 9 տոննա բերք:

Խաղողի ամենածանր ողկույզը կշռվել է Սանտյագոյում 1984 թ-ի մայիսին եվ կշռել է 9 կգ 400 գր:

Բազմաթիվ երկրներում խաղողը համարվում է հաջողության, առողջության, ընտանեկան բարօրության խորհրդանիշը: Օրինակ, Իսպանիայում եվ Պորտուգալիայում ամանորյա գիշերվա հետ կապված հետաքրքիր սովորույթ կա. ժամացույցի յուրաքանչյուր զարկի հետ միաժամանակ ընտանիքի բոլոր անդամները պետք է ուտեն խաղողի մեկական հատիկ եվ երազանք պահեն: Տարվա 12-ի ամիսների համար նրանք ուտում են 12 խաղողի հատիկ եվ պահում են 12 երազանք:
Просмотров: 760 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է