Չորեքշաբթի, 08.05.2024, 07:32 | Главная | Регистрация | Вход |
Վիճակագրություն
Օնլայն են 1 Հյուրեր 1 Մասնակիցներ 0
|
Главная » 2012 » Ապրիլ » 16 » Գործնական վարվելաձև
18:13 Գործնական վարվելաձև |
Գործնական վարվելաձևը ենթադրում է փոխհարաբերություններ ղեկավարի ու ենթակաների, աշխատակիցների ու կոլեգաների միջև: Ղեկավարի ու ենթակաների հարաբերություններից է կախված կոլեկտիվում տիրող մթնոլորտը: Առաջին հերթին ղեկավարը պետք է վայելի իր աշխատակիցների հարգանքն ու հեղինակություն համարվի ենթակաների համար:
Ղեկավարը բոլոր աշխատակիցներին պետք է վերաբերվի միանման: Եթե աշխատակիցներից մեկին նկատողություն անելու անհրաժեշտություն կա, ապա դա պետք է անել առանձին և ոչ թե` մյուսների ներկայությամբ: Մտնելով սենյակ, որտեղ ենթականերն են, բարևում է բոլորին: Պետին կամ տնօրենին հանդիպելիս` ենթականերն առաջինը պետք է բարևեն, բայց եթե տնօրենը երիտասարդ տղամարդ է, ապա ինքը պետք է բարեւի իրենից մեծ տղամարդուն կամ կնոջը: Բացի այդ, ղեկավար տղամարդու տարիքը կապ չունի կնոջը զիջելու հարցում: Նա պետք է միշտ զիջի կնոջը` աստիճանների վրա կամ սենյակ մտնելիս: Եթե ստացվում է այնպես, որ աշխատակիցներից մեկը տնօրենի մոտ ընկերն է, աշխատանքի ժամերին պետք է դրսևորել չափավոր զսպվածություն: Գոյություն ունեն ղեկավարի ու ենթակայի ծառայողական զրույցի որոշակի կանոններ. նախօրոք պետք է կազմել զրույցի պլանը, մինչև զրույցը սկսելը պետք է ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ: Ղեկավարը միշտ պետք է իրադրության տերը լինի: Պլանավորված զրույցը ավարտին հասցնելուց հետո պետք է չերկարացնել ու դադարեցնել զրույցը: Նման զրույցը նպաստում է տնօրենի հեղինակության բարձրացմանը:
Աշխատակիցների հարաբերությունները միմյանց միջև նման են կենցաղային հարաբերությունների: Միմյանց հետ պետք է լինել հնարավորինս բարեկիրթ: Բարեկրթության մեջ մտնում է ընկերասիրությունը, ուշադրությունն ու զգուշությունը: Եթե կոլեկտիվում տիրում է համերաշխ մթնոլորտ, ապա այստեղ շահում է և՛ ղեկավարը, և՛ կոլեկտիվը, աշխատանքն էլ առաջ է գնում: Կոլեկտիվի բացթողումը պետք չէ ասեկոսեների նյութ դարձնել, այլ պետք է նուրբ ձևով, միասին շտկել նրա սխալը: Աշխատանքի վայրում պետք չէ կորցնել ինքնակառավարումն ու գոռգոռալով հարաբերություններ պարզել: Իսկ ինչ-որ մի միջադեպի կամ պատահարի դեպքում կարելի է շատ բարեկիրթ ձևով շտկել իրադրությունը: Եթե մի կոլեկտիվում աշխատում են հարազատներ կամ մտերիմ ընկերներ, նրանք չպետք է անբռնազբոս վերաբերմունք ցուցաբերեն միմյանց հանդեպ: Կին աշխատակիցների հետ գործում են գործնական վարվելաձեւի բոլոր կանոնները՝ գումարած կին-տղամարդ հարաբերությունները:
|
Просмотров: 520 |
Добавил: ARMREPUBLIC
| Рейтинг: 5.0/1 |
|
| |