Շաբաթ, 20.04.2024, 13:12Главная | Регистрация | Вход

Меню сайта

Մուտքի ձև

Օրացույցь

«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրբՇբթԿրկ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Մեր հարցումները

Գնահատեք մեր կայքը:
Բոլոր պատասխանները: 178

Զրուցարան

Վիճակագրություն


Օնլայն են 1
Հյուրեր 1
Մասնակիցներ 0
Главная » 2012 » Ապրիլ » 15 » Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր երկրորդ գրական լեզուն` արևմտահայերենը. Ավիկ Մարության
18:41
Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր երկրորդ գրական լեզուն` արևմտահայերենը. Ավիկ Մարության


Խոսելով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին, հիմնականում արձանագրում ենք հայության ֆիզիկական ոչնչացման փաստը: Բայց քիչ ենք խոսում հայ ժողովրդի մշակութային արժեքների սպանդի` էթնոցիդի մասին, գրեթե չենք բարձրաձայնում լեզվական ցեղասպանության մասին: 

Ի պատասխան Tert.am-ի այս դիտարկմանը, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավիկ Մարությանը նկատեց. «Ճիշտ եք, և դա այն դեպքում, երբ ունեցել ենք մշակութային վիթխարի կորուստներ, իսկ մշակույթի բարձրագույն արտահայտությունը, ավելին` ժողովրդի լինելության հիմքը, լեզուն է: Մենք խոսում ենք հայոց եկեղեցիների ավերի մասին, բայց չենք խոսում ցեղասպանության հետևանքով մեր լեզվի կորստի մասին, իսկ առանց լեզվի չկա ո՛չ ժողովուրդ, ո՛չ հայրենիք: Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր երկրորդ գրական լեզուն` արևմտահայերենը, ինչպես նաև բազմաթիվ արևմտյան բարբառներ»:

Ա. Մարությանը նաև հիշեցնում է, որ միջազգային ընդունված եզրույթով` լեզվական ցեղասպանությունը կոչվում է լինգվոցիդ, որը վարչական, քաղաքական, տնտեսական միջոցառումների այն ամբողջությունն է, որի նպատակն է ոչնչացնել տվյալ լեզուն իր գործածության տարածքում: Եվ բարբարոս քոչվորը գործեց իրեն հատուկ ձեռագրով.«Չկա լեզվակիրը, չկա և լեզուն: Թուրքիան իրականացրեց պետականորեն ծրագրված, բազմաշերտ, համակողմանի մտածված ցեղասպանություն, որի նպատակն էր արմատախիլ անել այն ամենը, ինչը կարող էր հիշեցնել բնիկ տերերի` հայերի գոյությունը»:

Հայտնի է, որ 1915 թվականին թուրքական կառավարությունը տարածեց մի հրահանգ, որով արգելվեց խոսել հայերեն:

«Հայերեն յոթ բառ ասելն արդեն իսկ համարվում էր հայհոյանք: Հիշատակված է, որ կոտորածից փրկված հայ ընտանիքներին նավի մեջ կտոր-կտոր են արել ու ծովը նետել միայն այն բանի համար, որ հանդգնել են խոսել հայերեն»,-ասում է հրապարակախոսն ու հավելում՝ ոչնչացումից փրկվելու համար բազմաթիվ հայեր ստիպված էին մոռանալ մայրենին, կրոնափոխ լինել: «Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ վայրերում այսօր բնակվող իսլամացած հայերը ցեղասպանությունից փրկված բնիկ հայ ժողովրդի ժառանգներն են»:

Անդրադառնալով արևմտահայերենին, լեզվաբանը նկատում է. «Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքի մեծ մասն է, բնականաբար, արևմտյան բարբառներն էլ կազմել են հայոց բարբառների զգալի մասը: Տասնյակ բարբառներ ենք անվերադարձ կորցրել: Ժամանակին ՀՀ ԳԱԱ-ն նպատակ ուներ ստեղծելու լեզվագիտական ատլաս, որը ներկայացներ, թե ցեղասպանության հետևանքով դեպի ո՞ւր տեղահանվեց, որտե՞ղ ապաստանեց այս կամ այն բարբառը կրող հայ բնակչությունը, ո՞ր բարբառակիրներին է հաջողվել պահպանել իրենց բարբառը: Սակայն այդ նախաձեռնությունն այդպես էլ չվերաճեց գործի: Եվ այսօր մենք չունենք անգամ բարբառների համահավաք, ամբողջական մի ժողովածու»:

Խոսում ենք ցեղասպան Թուրքիային միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու անհրաժեշտության մասին, մոռանալով, որ բարբառագիտական ատլասը կլիներ իրավական այն փաստաթղթերից մեկը, որով միջազգային դատարանում կհնչեցվեր հարցը` ո՞ւր անհետացավ այս բարբառները կրող բնիկ հայ ժողովուրդը:

Tert.am-ի հարցին, թե, այնուհանդերձ, այսօր հնարավո՞ր է արևմտյան բարբառների հավաքում, երբ բարբառակիրն է ոչնչացվել, Ավիկ Մարությանը պատասխանեց. «Այդ իմաստով մեր բարբառների 30% տոկոսը կարելի է համարել անվերադարձ կորած: Բայց մենք պարտավոր ենք գնալ եղածի հետքերով և փրկել այն, ինչ կա: Հիշեցի Գուրգեն Սևակի խոսքերը. «Մեզանում բարբառներն ուսումնասիրված են լայնությամբ, բայց ոչ խորությամբ», խոսքս վերաբերում է հենց խորությամբ ուսումնասիրմանը: Ի դեպ, բարբառների խորքային ուսումնասիրությունը շատ կարևոր է նաև լեզվի ու այն կրող ժողովրդի պատմության կնճռոտ էջերի բացահայտման առումով, չէ՞ որ բառը տվյալ ժողովրդի կենսագրությունն է: Կարծում եմ` բարբառների հավաքման հարցում մեծ դեր կարող են ունենալ նաև հայրենակցական միությունները, որ միավորում են Արևմտյան Հայաստանի հայության ժառանգներին»-եզրափակեց դոցենտ, հրապարակախոս Ավիկ Մարությանը:


Просмотров: 535 | Добавил: ARMREPUBLIC | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email:
Կոդ *:
Բոլոր իրավունքները պաշտպանված են© 2024 | arminteresting.do.am` երբ ամեն բան հետաքրքիր է